Տանը, գրասենյակում կամ հասարակական ցանկացած վայրում կոկիկ և մաքուր միջավայրը հաճելի էմոցիաներ և լավ տրամադրություն է թողնում: Իսկ բիզնես կենտրոններում և առևտրային խոշոր կազմակերպություններում մաքրության պահպանումն առաջին հերթին դրական իմիջի ստեղծման և վստահելիության հարց է:
Ահա թե ինչու պրոֆեսիոնալ քլինինգը համարվում է բիզնեսի բարեհաջող կառավարման նախադրյալներից մեկը:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում պրոֆեսիոնալ քլինինգը, ինչո՞վ է այն տարբերվում սովորական մաքրումից և որոնք են դրա առավելությունները, կներկայացնենք ստորև:
Արձանագրենք, նույնիսկ ամենամաքրասեր և բծախնդիր տնային տնտեսուհու իրականացրած մաքրումը համեմատության եզրեր չունի պրոֆեսիոնալ քլինինգի հետ: Վերջինս իրենից ենթադրում է համալիր մաքրության իրականացնում՝ կիրառելով հատուկ նյութեր, պրոֆեսիոնալ սարքավորումներ և նորագույն տեխնոլոգիաներ:
Այսպիսի ծառայություններ մատուցող ընկերությունները երբեք չեն օգտագործում սովորական մաքրող միջոցներ, զերծ են մնում կենցաղային քիմիայի օգտագործումից՝ միևնույն ժամանակ ապահովելով կատարյալ արդյունք: Պրոֆեսիոնալ քլինինգ մատուցող ընկերությունների համար չկան անանցանելի կեղտաբծեր կամ չմաքրվող հետքեր: Նրանց համար հասանելի են մաքրության օբյեկտի նույնիսկ ամենից դժվար հատվածներն ու թաքուն անկյունները: Բացի այդ նման ընկերությունների աշխատակիցները տիրապետում են ցանկացած մակերեսի մաքրման բոլոր նրբություններին:
Պրոֆեսիոնալ մաքրումն իրականացվում է կանոնակարգի համաձայն, աշխատակիցներին խստիվ արգելվում է խախտել փուլերի հաջորդականությունը. միայն այդ դեպքում կարելի է ապահովել գերազանց որակ:
Ինչպես նշեցինք, պրոֆեսիոնալ քլինինգը տարբերվում է սովորական մարքությունից ոչ միայն դրա վերջնական արդյունքով, այլև դրա իրականացման ընթացքով: Սակայն բացի այդ, այն ունի մի շարք առավելություններ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

Պրոֆեսիոնալ քլինինգն իրենից ներկայացնում է ցանկացած տարածքների և մակերևույթների մաքրում՝ հատուկ միջոցներով և սարքավորումներով: Իսկ դրանց տեսակները տարբերակվում են ըստ իրականացվող տարածքի: Դրանք հետևյալն են՝
Գրասենյակային տարածքների մաքրում, որն իրենից ենթադրում է տարբեր տեսակի մակերևույթների մաքրության ապահովում՝ պատուհաններից մինչև սեղաններ և հատակ: Սա ամենապահանջված, բայց և շատ պատասխանատու տեսակներից մեկն է:
Բնակարանների և առանձնատների մաքրումը նույնպես տարատեսակ մակերևույթների կատարյալ մաքրության ապահովում է ենթադրում, սակայն քլինիգային ընկերությունների աշխատակիցների համար հեշտ տեսակներից է, քանի որ աշխատանքային մթնոլորտը հիմանականում հարմարավետ է:
Արտաքին տարածքների մաքրումը, ի տարբերություն թվարկված նախորդ տեսակների ոչ հարմարավետ և աղմկոտ միջավայրում է անցկացվում: Սակայն բանն այն է, որ այստեղ մարքություն իրակացնելիս շատ բարդ և զգուշավոր աշխատանք պահանջող մակերևույթներ չեն լինում:
Դժվար հասանելի հատվածների մաքրումը ոչ այնքան բարդ է, որքան վտանգավոր: Սա իրենից ենթադրում է ֆասադների, բարձրահարկ շենքերի վիտրաժների և պատուհանների լվացում:
Քլինինգային ծառայություններին դիմելը Հայաստանում վերջին տարիներին բավական ակտուալ է դարձել: Նրանց դիմում են ոչ միայն բիզնես կենտրոնների և գրասենյակների մաքրման, այլև առանձնատների և բնակարանների տանտիկինները: Սակայն կատարյալ մաքրություն ապահովող ընկերություններ գտնելն այնքան էլ հեշտ չէ:
Այս պարագայում գնի և որակի անհամապատասխանություն հաճախ է լինում: Մաքրման ծառայություն մատուցող ընկերությունը պետք է զինված լինի ժամանակակից սարքավորումներով, լավագույն մաքրման միջոցներով, ունենա փորձ և բարձր վարկանիշ շուկայում և մեծ վստահելիություն իր իսկ հաճախորդների շրջանում:
Այս բոլոր չափանիշներն ունեցող ընկերությունը վստահաբար կարելի է ասել, որ չի կարող չունենալ պրոֆեսիոնալ և պատասխանատու թիմ, որի համար անհասանելի չի լինի որևէ անկյուն:
2025 CleanLine I Promotion by IT Manager