Միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել փոշու քանակը բնակարանում

Միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել փոշու քանակը բնակարանում

Փոշին կենցաղային ամենատհաճ երևույթներից է, իսկ փոշին մաքրելը տնային տնտեսուհիների համար ամենատհաճ գործերից է: Այնուամենայնիվ, որոշակի միջոցներ ձեռնարկելով՝ հնարավոր է նվազեցնել փոշու քանակը բնակարանում:

Միջոց 1. Տանն ունեցեք բույսեր

Բույսերի շնորհիվ տանն ավելանում է թթվածինը, ինչի շնորհիվ օդն ավելի մաքուր է դառնում և տանն ավելի քիչ փոշի է առաջանում: Համարվում է, որ քլորոֆիտ բույսը գլխավոր պայքարողն է փոշու դեմ: Բավական է ցողել տերևները ջրով և տանը փոշին մի քանի անգամ կպակասի: Կարող եք փորձարկել:

Միջոց 2. Գնեք օդի խոնավեցուցիչ

Շատերի կարծիքով օդի խոնավեցուցիչը շռայլություն է, մինչդեռ այն անհրաժեշտություն է: Խոնավեցված օդը շատ ավելի մաքուր է, հատկապես ջեռուցման սեզոնին: 

Միջոց 3. Հրաժարվեք գորգերից

Հրաժարվեք գորգերից կամ ընտրեք կարճ խավով գորգեր: Պետք չէ հավաքել գորգը և պահել այն մի անկյունում: Պարզապես գորգ գնելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի գորգի խավը կարճ լինի: Հատկապես, որ ներկայումս նման մոդելները թրենդային են: 

Միջոց 4. Հրաժարվեք ավելից

Ցանկալի է հրաժարվել ավելից՝ նախապատվությունը տալով փոշեկուլին: Ավելը հավաքում է մեծ կեղտը: Փոշին այն տանում է մի կողմից մյուսը. փոքր և անտեսանելի փոշին այն անկարող է հավաքել: 

Միջոց 5. Կազմակերպեք խոնավ մաքրումներ

Հնարավորինս ավելի հաճախ կազմակերպեք խոնավ մաքրումներ: Կտեսնեք, որ տանը անգամ շնչելն ավելի կհեշտանա: Այն ձեզնից կպահանջի 15-20 րոպե: