5 խորհուրդ փափուկ կահույքի ճիշտ խնամքի համար

5 խորհուրդ փափուկ կահույքի ճիշտ խնամքի համար


Փափուկ կահույքը հատուկ խնամք է պահանջում: Որպեսզի տունը գեղեցիկ, թարմ տեսք ունենա, անհրաժեշտ է այն ոչ միայն գեղեցիկ կահավորել, այլև իմանալ, թե ինչպես ճիշտ խնամել կահույքը՝ հատկապես փափուկ կահույքը: Ներկայացնենք մի քանի օգտակար խորհուրդ՝ փափուկ կահույքը ճիշտ պահպանելու համար։ 

 

 


Խորհուրդ 1 -  Փափուկ կահույքի դասավորությունը սենյակում շատ կարևոր է: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն գեղեցիկ և հարմարավետ դասավորությանը սենյակում, այլ նաև ապահովությանը: Ցանկալի է այն տեղադրել գոնե 1 մ հեռավորության վրա (անգամ մարտկոցներից ու վարդակներից):   

 


Խորհուրդ 2 - Փափուկ կահույքին անհրաժեշտ է խնամքով վերաբերվել: Չի կարելի կանգնել, թռնել կամ ֆիզիկական վարժություններ կատարել դրա վրա: 

 


Խորհուրդ 3 - Կահույքն անհրաժեշտ է տեղադրել հարթ մակերեսի վրա: Այդպես կխուսափեք անցանկալի վնասվածքներից, դետալների դեֆորմացիայից: 

 


Խորհուրդ 4 -  Փափուկ կահույքն անհրաժեշտ է կանոնավոր կերպով խնամել, մաքրել: Բազմոցները, բազկաթոռները, աթոռները ցանկալի է հաճախակի մաքրել փոշեկուլով և խոնավ շորով: 

 


Խորհուրդ 5 - Անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես կարելի է հեշտությամբ հեռացնել հետքերը (լաքաները) փափուկ կահույքի վրայից: Լաքաներից խուսափելու դեպքում կկարողանաք երկար ժամանակ պահպանել փափուկ կահույքի արտաքին թարմ և գեղեցիկ տեսքը: 

 


Փափուկ կահույքի վրայի հետքերը հեռացնելու ամենաօպտիմալ տարբերակները


Մոմի հետքերը փափուկ կահույքից հեռացնելու համար նախ անհրաժեշտ է քերել և հեռացնել չորացած մոմի հետքերը, ապա տվյալ հատվածի վրա դնել ծծաթուղթ և զգուշությամբ արդուկել:   


Շոկոլադի և սուրճի հետքերը վերացնելու համար նախ անհրաժեշտ է չոր կտորով մաքրել ու չորացնել լաքան, ապա տաք օճառաջրով լվանալ կեղտոտված հատվածը: 


Ծամոնի հետքերը վերացնելու համար տվյալ հատվածի վրա կարող եք դնել մի քանի կտոր սառույց (պլաստիկե տոպրակով): Մի փոքր այդպես թողնելուց հետո քերեք և հեռացրեք ծամոնի մնացորդները: 


Արյան հետքերը հնարավոր է հեռացնել միայն սառը ջրի օգնությամբ: 


Կարմիր գինու հետքերը փափուկ կահույքից մաքրելու համար անմիջապես պետք է թացացնել տվյալ հատվածն ու աղ լցնել վրան: Երբ աղը ներծծի լաքան, իսկ թացությունն անցնի, մաքրեք փոշեկուլով կամ չոր շորով: 


Քլին Լայն ընկերությունը պրոֆեսիոնալ մաքրման ոլորտում ունի տարիների փորձ: Մեր օպերատիվ ու մ ոբիլ թիմը սիրով կաջակցի Ձեզ բնակարանին կրկին թարմ և գեղեցիկ տեսք փոխանցելու հարցում, կլուծի անլուծելի թվացող բոլոր խնդիրները: