Մոծակների ցանցերը մաքրելու արդյունավետ եղանակներ

Մոծակների ցանցերը մաքրելու արդյունավետ եղանակներ


Փոշին և փոքր միջատները պատուհանների ցանցերի հիմնական խնդիրն են: Մոծակների ցանցերը պետք է պարբերաբար մաքրվեն՝ անկախ սեզոնից:


Ստանդարտ շարժական պատուհանի ցանցերի մաքրման առանձնահատկությունները


  • Պատուհանների ցանցերը մաքրելու ամենահեշտ տարբերակներից մեկը սպունգն ու ամանների հեղուկն է (2 ճաշի գդալ հեղուկ 1 լիտր ջրի հետ): Այս բաղադրությամբ քսեք ցանցին երկու կողմից՝ օգտագործելով սպունգ։
  • Ամոնիակը ևս կօգնի լուծել այս խնդիրը: Պետք է նոսրացնել ամոնիակը 1: 3 հարաբերակցությամբ և սպունգով մաքրել ցանցում կուտակված փոշին:
  • Քացախը ևս լավ միջոց է՝ ցանցերը մաքրելու համար: Պետք է խառնել ջրի հետ՝ 60:40 հարաբերակցությամբ, հաջորդիվ լցնել հեղուկացիրի մեջ և ցողել ցանցի վրա:

  • Պլիսե ցանցերի լվացման առանձնահատկությունները


    Այս տիպի ցանցերն արտաքնապես նման են ուղղահայաց վարագույրներին: Դրանք հուսալի պաշտպանություն են փոքր միջատներից, փոշուց և այլն: Այս տեսակի մոծակների ցանցը հատուկ խնամք չի պահանջում, պարզապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց: Խորհուրդ ենք տալիս օգտագործել հատուկ խոզանակ`ցանցը չվնասելու համար: Կարող եք նաև մաքրել խոնավ շորով:


    Հաճախ կրկնվող սխալներ՝ մոծակների ցանցերը լվանալիս


    Ցանցերը լվանալիս պետք է շատ զգույշ լինել՝ չվնասելու համար (նյութի փխրունության պատճառով):

    Ցանցերը մաքրելիս երբեք փոշեկուլ մի օգտագործեք, որպեսզի չվնասվեն:


    Ստորև թվարկենք ամենատարածված սխալները.

  • Ամոնիակը չպետք է խառնել սպիտակեցնող լուծույթի հետ,
  • Չի կարելի ցանցը շփելիս չափից դուրս ուժ գործադրել;
  • Ցանցը մաքրելիս խորհուրդ չի տրվում օգտագործել լաթ;
  • Չափազանց ակտիվ մաքրող միջոցների օգտագործումը կարող է վնասել շրջանակի վերին ծածկույթը, ինչը կնվազեցնի դրա օգտագործման ժամանակը:

  • Պահպանելով վերոհիշյալ պարզ կանոնները՝ մոծակների ցանցի մաքրման գործընթացը շատ քիչ ժամանակ կպահանջի: Իսկ ամենառեալը, որակի ու ժամանակի խնայողության առումով, իհարկե պրոֆեսիոնալ մաքրող ընկերություններին դիմելն է։ ՔլինԼայնի փորձառու մասնագետները միշտ ձեր կողքին են։