Հեռուստացույցը յուրաքանչյուր տան կարևոր ատրիբուտն է, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ հետևել հեռուստացույցի մաքրությանը:
Հեռուստատացույցի խնամքի արդյունավետ մեթոդներ
Նախքան հեռուստացույցը մաքրելը, առաջին հերթին այն պետք է անջատել էլեկտրականությունից։
Հեռուստացույցը մաքրելու համար հարմար են.
Բոլոր տեսակի էկրանների համար հարմար են թաց անձեռոցիկները, որոնք չեն պարունակում հղկող նյութեր և ունեն հատուկ բաղադրություն;
Մաքրման արդյունավետ տարբերակ են նաև այն չոր և թաց անձեռոցիկները, որոնք ունեն հակաստատիկ ազդեցություն;
Էկրանից փոշին հեռացնելու համար կարող եք օգտագործել նաև փափուկ կտորներ;
Խորհուրդ ենք տալիս օգտագործել միկրոֆիբրե կտորներ՝ փոշին, յուղի շերտերն ու բծերը հեռացնելու համար;
Հատուկ գելերը, աէրոզոլները ևս հիանալի միջոց են կեղտի և յուղի դեմ պայքարում: Դրանք քսեք անձեռոցիկի կամ կտորի վրա և միայն դրանից հետո սրբեք հեռուստացույցի մակերեսը;
Հեռուստացույցի էկրանը կարող եք մաքրել նաև օճառաջրի մեջ թաթախված բամբակով։
LED, LCD, OLED հարթ և պլազմային հեռուստացույցների խնամքի առանձնահատկությունները
LCD և նմանատիպ պլազմային հեռուստացույցները շատ զգայուն են քայքայիչ նյութերի նկատմամբ: Դրանք մաքրելիս խորհուրդ է տրվում օգտագործել.
Հակաստատիկ տիպի կտորներ, որոնք նախատեսված են նմանատիպ էկրանները մաքրելու համար;
Փափուկ միկրոֆիբրե գործվածքները ևս լավ են կլանում են խոնավությունը;
Կարող եք օգտագործել նաև LCD էկրանների խնամքի համար նախատեսված հատուկ միջոցներ: Դրանք պարունակում են ալկոհոլ չպարունակող աէրոզոլ: LCD էկրանները խնամելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել միկրոֆիբր և սփրեյ, որոնք ունեն փոշեդիմացկուն հատկություններ;
Պլազմային էկրանները խորհուրդ է տրվում մաքրել օճառի լուծույթներով՝ օգտագործելով միկրոֆիբր, իսկ լուսադիոդային էկրանների ետևի կողմը մաքրելիս՝ օգտագործեք առանց մազմզուկների լաթ:
Հեռուստացույցի հեռակառավարման վահանակի մաքրման առանձնահատկությունները
Նախքան հեռակառավարման վահանակի մաքրմանը անցնելը, առաջին հերթին ստուգեք՝ արդյո՞ք բոլոր կոճակներն են աշխատում: Հաջորդիվ ապամոնտաժեք հեռակառավարման վահանակը և ներքին մեխանիզմը մաքրեք էթիլային սպիրտով: Կոճակներից կեղտը մաքրելու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մաքրող լուծույթ կամ էթիլային սպիրտ: Հետո սրբեք չոր շորով և հավաքեք վահանակը՝ հակառակ հերթականությամբ: Եթե չեք ցանկանում ամբողջությամբ քանդել վահանակը, կարող եք պարզապես այն սրբել խոնավ շորով, իսկ կոճակների շուրջը կեղտը մաքրել սպիրտով թաթախված ատամի խոզանակով։
Հեռուստացույցի մաքրման լավագույն միջոցները
Հատուկ փրփուր Patron F3-029, որը հետքեր չի թողնում։
Colorway 1032-ը կօգնի սրբել աղտոտված մակերեսը:
LCD էկրանները հիանալի մաքրվում են Data Flash 1620 Spray-ով:
Սեղանի քացախը (3% քացախ և թորած ջուր) նույնպես կարելի է օգտագործել LCD մոնիթորները մաքրելիս: Կտորը թրջեք լուծույթով և սրբեք էկրանը, ապա չորացրեք մաքուր շորով։
Ամենօրյա խնամք
Հեռուստացույցի ամենօրյա խնամքը ներառում է փոշու կանոնավոր մաքրումը միկրոֆիբրով: