Ժանգը փչացնում է ոչ միայն լոգարանի արտաքին տեսքը, այլև կարող է հանգեցնել ծածկույթի փչացմանը։
Ժանգի առաջացման պատճառները
Ժանգը ամենադժվար հեռացվողներից է․ առաջանում է վատորակ ծորակից ջրի հոսքի հետևանքով։ Ժանգի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև՝
սանտեխնիկայի մաշվածությունը;
անբավարար հիգիենայի պահպանումը;
էմալի կազմը։
Սանտեխնիկան ժանգից մաքրելու լավագույն մեթոդները
Սանտեխնիկայի մաքրումը ժանգի հետքերից աշխատատար գործընթաց է:
Ժանգից մաքրման արդյունավետ մեթոդը աղաթթվի լուծույթն է: Օգտագործեք ռետինե ձեռնոցներ և ռեսպիրատոր: Կիրառեք միջոցը 10-15 րոպե, ապա լվացեք հոսող ջրով։
Օքսալաթթու. օգտագործման եղանակը՝ ինչպես նախորդ տարբերակում:
Ամոնիակն ու պերօքսիդը նույնպես բավականին լավ մաքրում են ժանգը (1։2 հարաբերակցությամբ)։ Սպունգով քսել մակերեսին, 15 րոպե հետո լվանալ տաք ջրով։
Կիտրոնի հյութը, որը սկզբում կփափկեցնի հետքը, որից հետո այն կարելի է հեռացնել սոդայի օգնությամբ։
Զուգարանի և լվացարանի մաքրման առանձնահատկությունները
Ժանգի հեռացումը կարող է իրականացվել հետևյալ նյութերի օգնությամբ․
տարբեր տեսակի թթուներ՝ կիտրոն, օքսիդ, քացախ: Դրանք պետք է ցողել և թողնել որոշ ժամանակ (2-3 ժամ), ապա լվանալ ջրով;
քացախի և կերակրի սոդայի լուծույթը նույնպես արդյունավետորեն հեռացնում են ժանգը (թողնել 1 գիշեր);
ամոնիակ և ջրածնի պերօքսիդ․ օգտագործեք այնպես, ինչպես նկարագրված է նախորդիվ;
էլեկտրոլիտը ևս կարող է օգտագործվել զուգարանակոնքի ժանգը հեռացնելու համար: Այնուամենայնիվ, այդ գործիքը հարմար չէ օգտագործման համար, եթե դուք ունեք պլաստիկ խողովակներ:
Ատամի մածուկը ժանգը մաքրող հայտնի միջոց է: Տարածեք ժանգոտված մակերեսի վրա և թողեք մի փոքր, ապա լվացեք։
Լցնովի բաքի մաքրման առանձնահատկությունները
Բաքի մաքրումը ներառում է տարբեր մածուցիկ միջոցների, հղկող փոշիների օգտագործում: Խանութներն առաջարկում են մասնագիտացված ապրանքների մեծ տեսականի, որոնցից են՝ Sanoks, Pemolux, Silit Bang և այլն։ Ժողովրդական միջոցներից կարող եք օգտագործել՝
ամոնիակը՝ համակցված ջրածնի պերօքսիդի հետ;
լվացքի փոշին;
սպիտակեցնող ատամի մածուկը։
Մետաղական փողրակների (շլանգների) և խառնիչների մաքրման առանձնահատկությունները
Ժանգը հեռացնելու ամենատարածված միջոցը ամոնիակն է: Ամոնիակը խառնեք ջրածնի պերօքսիդի հետ (1: 2 հարաբերակցությամբ) և քսեք ժանգոտված մակերեսի վրա: Թողեք 20 րոպե և լվացեք ջրով։ Ժանգից ազատվելու մեկ այլ արդյունավետ միջոց է՝ 7% կամ 9% սեղանի քացախը կամ կիտրոնաթթուն: Լուծույթը քսել, թողնել 2-3 ժամ, խիստ աղտոտվածության դեպքում՝ ողջ գիշեր, ապա լվանալ սառը ջրով։
Ժանգի կանխարգելում
Ժանգի դեմ լավագույն պայքարը կանխարգելումն է։
Սանտեխնիկայի կանոնավոր մաքրում: Շաբաթը մեկ անգամ մաքրել սոդայով, լվացքի օճառով և այլն։
Բոլոր արտահոսքերի վերացում, քանի որ հենց ջուրն է առաջացնում ժանգաբծեր։
Հատուկ պաշտպանիչ միջոցների օգտագործում, որոնք մակերեսի վրա պաշտպանիչ թաղանթ են ստեղծում:
Լավ օդափոխություն: