Ինչպե՞ս խնամել լամինատը

Ինչպե՞ս խնամել լամինատը


Լամինատը գեղեցիկ և պրակտիկ հատակային ծածկույթ է, որն, արդեն երկար ժամանակ է, դարձել է մանրահատակի (պարկետի) արժանի այլընտրանքը։ Լամինատե հատակի երկարակեցությունը առաջին հերթին կախված է պատշաճ խնամքից:



Լամինատի մաքրման մեթոդներ


Գոյությունի ունի լամինատե հատակների մաքրման երկու տեսակ.

  • Չոր. Այդ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել փոշեկուլ՝ փափուկ գլխիկով կամ խոզանակով: Փոշեկուլը արագ կհավաքի ամբողջ փոշին և կեղտը`չվնասելով լամինատը: Եթե չեք ցանկանում գործածել փոշեկուլ, կարող եք փոխարենը օգտագործել ավել, որը կհեռացնի խոշոր աղբը:
  • Թաց մաքրում․ Կատարեք շաբաթական ոչ ավելի, քան 2 անգամ, սակայն այս մաքրումը պետք է կատարվի առնվազն 23 դասի լամինատի վրա։ Թաց մաքրում կատարելիս պահպանեք հետևյալ կանոնները.
    1. Մանրակրկիտ քամեք կտորը:
    2.Խոնավությունը արագ գոլորշիացնելու նպատակով, թաց մաքրման ժամանակ պատուհանները բաց թողեք։

  • Առավել նպատակահարմար է լամինատը լվանալ հարթ միկրոֆիբրե հատակի փայտով:

    Լամինատե հատակից բծերը հեռացնելու նպատակով օգտագործեք չեզոք PH պարունակող մաքրող միջոց: Մարկերի թողած բծերը խորհուրդ ենք տալիս հեռացնել ռետինով կամ ատամի մածուկով:


    Լամինատե մաքրող լավագույն միջոցները


    Ժամանակակից խանութներն առաջարկում են լամինատե խնամքի միջոցների լայն տեսականի: Ընտրություն կատարելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք բաղադրությանը․ ցանկալի է․ որ չպարունակի հղկող նյութեր, թթուներ, լուծիչներ։

  • Ունիվերսալ հեղուկ Reinex Parkett & Laminat Pflege-ը չի թողնում օճառի մնացորդներ և չի պահանջում ողողում: Այս միջոցը նաև ստեղծում է հակաստատիկ թաղանթ, որն օգնում է նվազեցնել կեղտի առաջացումը:
  • Գերմանական Dr. Schutz միջոցը Ձեր հատակից հեշտությամբ կհեռացնի կեղտը, ճարպը:
  • Բարդ մաքրվող բծերի դեպքում խորհուրդ ենք տալիս Glutoclean-ը, որն արդյունավետ կերպով կհեռացնի բոլոր տեսակի բծերը:
  • Լամինատը փայլեցնելու համար օգտագործեք 100 մլ սեղանի քացախ՝ 2 լիտր ջրի հետ հարաբերակցությամբ։

  • Լամինատե հատակի կանխարգելիչ-պրոֆիլակտիկ խնամք


    Լամինատի կյանքը երկարացնելու համար պետք է ձեռնարկել հետևյալ կանխարգելիչ միջոցները․

  • Այն հատվածները, որոնք ենթակա են առավել հաճախակի աղտոտման (օրինակ՝ դռան դիմաց), փռեք գորգ, որը թույլ չի տա կեղտի մուտքը բնակարան;
  • Կահույքի ոտքերը փաթաթեք փափուկ կտորով;
  • Խուասափեք լամինատի վրա կոշիկներով քայլելուց;
  • Լամինատը մաքրելիս խորհուրդ չի տրվում օգտագործել մետաղական խոզանակներ, հղկող միացություններ;
  • Որքան հնարավոր է, արագ մաքրեք թափված ջուրը լամինատե հատակի վրայից;
  • Պաշտպանեք հատակի ծածկույթը մեխանիկական վնասվածքներից: