Ինչպե՞ս խնամել լինոլեումը

Ինչպե՞ս խնամել լինոլեումը


Չնայած հատակի և հատակածածկերի բազմազանությանը, լինոլեումը մեծ պահանջարկ ունի, քանի որ այն ունի անփոխարինելի ֆունկցիոնալ և գեղագիտական հատկություններ:


Լինոլեումի լվացման փուլերը


1. Առաջին հերթին անհրաժեշտ է քիմմաքրում (փոշեկուլով կամ ավելով)։
2. Այնուհետև լվացեք լինոլեումը հատուկ լվացող միջոցով։
3. Սրբեք այն խոնավ շորով:
4. Չորանալուց հետո խորհուրդ է տրվում սրբել չոր շորով, շերտերից խուսափելու նպատակով:

Շերտավոր լինոլեումը ցանկալի է լվանալ խոզանակով։


Լինոլեում լվանալիս հիմնական սխալները


  • Մի օգտագործեք տաք ջուր:
  • Արևի պայծառ լույսը ևս զգալիորեն նվազեցնում է լինոլեումի օգտագործման ժամկետը:
  • Լվանալիս խուսափեք սոդայի օգտագործումից, քանի որ դրա մեջ պարունակվող ալկալիները նպաստում են մակերեսին միկրոճաքերի ստեղծմանը։
  • Լինոլեումը մաքրելիս ոչ մի դեպքում մի օգտագործեք հղկանյութեր պարունակող միջոցներ։
  • Խուսափեք նաև օգտագործել սպիտակեցնող նյութեր, լուծիչներ և այլ նյութեր:

  • Լինոլեում մաքրող լավագույն միջոցները


  • Օճառի լուծույթը կձերբազատի լինոլեումը փողոցի փոշուց:
  • Կեղտի վրա քսեք խտացրած կիտրոնի հյութ, թողեք այն 5 րոպե և սրբեք խոնավ շորով։
  • Ամոնիակի 2 կաթիլը կօգնի ազատվել լինոլեումի վրա առաջացած բծերից:
  • Ջրի կամ օճառի հետ խառնված քացախը ևս բավականին լավ մաքրում է լինոլեումի մակերեսը, ինչպես նաև՝ հեռացնում թանաքի և ֆլոմաստերի հետքերը:
  • Ոտնահետքերը մաքրելու համար պարզապես օգտագործեք սովորական ռետին:
  • Կարտոֆիլի կամ դրա օսլայի միջոցով կարող եք լինոլեումին վերադարձնել նախկին փայլը։

  • Հիշեք, որ լինոլեումը մաքրելիս պետք է օգտագործել միայն միկրոֆիբրից կամ այլ նուրբ նյութերից պատրաստված փափուկ շոր:


    Լինոլեումի կանխարգելիչ խնամքը


  • Լինոլեումի օգտագործման տևողությունը երկարացնելու համար պաշտպանեք այն կահույքի ոտնամասի կողմից ռետինե կամ պլաստմասե գլխիկներով ճզմվելուց:
  • Լինոլեումի թարմ տեսքը պահպանելու նպատակով, ամիսը 2 անգամ սրբեք այն չորացնող կամ կտավատի յուղով, այնուհետև, չորացրեք փափուկ կտորով:
  • 3 ամիսը մեկ լինոլեումը պահպանելու համար օգտագործեք հատուկ մաստիկա կամ փայլ, որը ստեղծում է հատուկ թաղանթ՝ հատակը մաշվածությունից պաշտպանող։

  • ՔլինԼայն ընկերությունն առաջարկում է իր բարձրորակ ծառայությունները լինոլեումի մաքրման համար՝ օգտագործելով բացառապես բարձրակարգ լվացող միջոցներ: