Յուրաքանչյուր տնային տնտեսուհի որոշակի ժամանակ է հատկացնում տան մաքրությանը, բայց հաճախ դա երկարում է սովորական դարձած տարածված սխալների պատճառով։
Մաքրման ոսկե կանոնը վերևից ներքև մաքրելն է: Առաջին հերթին պետք է հեռացնել փոշին, լվանալ պատուհանները, շարել իրերը և այլն, և դրանից հետո միայն սկսել հատակների մաքրումը։
Թաց մաքրումը չպետք է չարաշահվի, քանի որ ջրի առատության արդյունքում փափուկ կահույքի վրա կարող է բորբոս կուտակվել, իսկ երկաթե տարրերը կարող են ժանգոտվել։
Այս սխալը ազդում է մաքրման արագության և որակի վրա: Անհրաժեշտ է մաքրման պլան կազմել`խուսափելու համար սխալներից, օրինակ, փոշու մաքրումը փոշելուլ օգտագործելուց առաջ։
Քիմիական նյութերը թույլ են տալիս տունը մաքուր և կոկիկ պահել, բայց կարևոր է չչարաշահելն ու ճիշտ բալանսը պահելը:
Մաքրման շատ միջոցներ կարող են վնասակար լինել առողջության համար։ Օգտագործելուց առաջ ուշադիր կարդացեք հրահանգները: Վնասակար գոլորշիների, հոտի դեպքում պաշտպանվեք դիմակով, օգտագործեք ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն ձեր ձեռքերը ոչ միայն վնասակար ազդեցություններից, այլև ջրից։
Սա սխալ մոտեցում է, քանի որ ժամանակակից կահույքը պատված է հատուկ պաշտպանիչ շերտով, որը կանոնավոր փայլեցման կարիք չունի։ Բավական է կահույքը սրբել փափուկ միկրոֆիբրե կտորով։
Փորձեք ամսվա մեջ պարբերաբար ու կանոնավոր մաքրումներ կատարել, այդպիսով բնակարանը մշտապես մաքուր պահելը շատ ավելի հեշտ է լինում։ Որոշ տարածքներ, ինչպիսիք են խոհանոցը կամ լոգարանը, կանոնավոր մաքրման կարիք ունեն:
ՔլինԼայն ընկերությունը մասնագիտացած է մաքրման ծառայությունների մատուցման լայն սպեկտրով՝ օգտագործելով ժամանակակից պրոֆեսիոնալ մաքրման սարքավորումներ և բարձր արդյունավետությամբ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ: Պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը ՔլինԼայնի հիմնական ցուցիչներն են:
2025 CleanLine I Promotion by IT Manager