Պրեմիում դասի մաքրում

Պրեմիում դասի մաքրում


Պրեմիում դասի մաքրումը տան/բնակարանի համալիր մաքրումն է, որը տարածքին տալիս է փայլ և բերում կատարյալ կարգուկանոնի: Այս տեսակի մաքրման նպատակն է հասցնել տարածքի մաքրությունը առավելագույն բարձր մակարդակի։


Ինչ է ներառված պրեմիում մաքրման մեջ


Պրեմիում մաքրումը որոշ չափով նման է ընդհանուր մաքրմանը, սակայն ավելի ընդլայված։ Այն ներառում է.

  • բնակելի սենյակների չոր/խոնավ մաքրում (տարբեր տեսակի ծածկույթների);
  • պատուհանների լվացում, հայելիների մաքրում;
  • փոշու հեռացում բոլոր մակերեսներից, ինչպես նաև՝ պատերից, հատակից և կենցաղային տեխնիկայից;
  • հատակների չոր/խոնավ մաքրում;
  • անկողնային պարագաների փոխում;
  • ափսեների լվացում;
  • ջահերի, մարտկոցների լվացում;
  • փափուկ կահույքի քիմմաքրում, կահույքի համալիր խնամք;
  • հատակի, աստիճանավանդակների, սալիկների, դռների բռնակների լվացում;
  • լոգարանի և խոհանոցի լվացում ու ախտահանում, և շատ ավելին:

  • Բացի այդ, աշխատանքներ են կատարվում ինչպես փակ, այնպես էլ տնամերձ տարածքներում՝ լողավազան, այգի (բուսականությունը բերվում է պատշաճ վիճակի), հանգստի համար նախատեսված հատվածներ/կառույցներ և այլն:


    Պրեմիում դասի մաքրման առավելությունները


  • Ժամանակի խնայողություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ աշխատանքներում ներգրավվում է միաժամանակ մի քանի մարդ։
  • Լավագույն անվտանգ մաքրող միջոցների օգտագործում:
  • Ընդունելի սակագին՝ հաշվի առնելով մատուցվող ծառայությունների բարձր որակը։
  • Հատուկ ուշադրություն դետալների (մանրամասնությունների) վրա:

  • ՔլինԼայն մաքրման ընկերությունն իրականացնում է պրեմիում մաքրում՝ բացառապես բարձրորակ արդյունավետ սարքավորումների և էկոլոգիապես մաքուր մաքրման միջոցների կիրառմամբ: Պրեմիում մաքրումը ՔլինԼայնի միջոցով կերաշխավորի կատարյալ կարգուկանոն և անթերի մաքրություն: