Ինչպիսի՞ ցուցանիշներից է գոյանում տարածքների մաքրման արժեքը

Ինչպիսի՞ ցուցանիշներից է գոյանում տարածքների մաքրման արժեքը


Մաքրման ծառայությունների սպեցիֆիկ առանձնահատկութ-յուններից մեկն այն է, որ բոլոր տեսակի տարածքների մաքրման համար չկա մեկ միասնական արժեք, իսկ գինը գոյանում է մի շարք ցուցիչներից։

Մաքրման տեսակի որոշման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

 

  • տարածքի մակերեսը,
  • տարածքի տեսակը,
  • աղտոտվածության աստիճանը։

  • Մաքրման տեսակի որոշում


    Նախքան մաքրման գործընթացի սկիզբը, առաջին գործը, որ պետք է անել, գնահատելն է, թե ինչ տեսակի մաքրում է իրականացվելու.

    Ամենօրյա, որը ներառում է ամենօրյա աշխատանքներ՝ իրերի կարգի բերում, փոշու ու կեղտի հեռացում, աղբի թափում, հատակի լվացում, լոգարանի մաքրում, սենյակի օդափոխություն և այլն։
    Օժանդակ մաքրումը ներառում է կանոնավոր պարբերականությամբ կարգուկանոնի պահումն ու պահպանումը:
    Ամբողջական մաքրումը ներառում է ավելի երկար գործընթաց․ իրականացվում է շաբաթական 1-2 անգամ։ Այն փոքր-ինչ նման է ամենօրյային, բայց այս դեպքում հեռացվում է կեղտը բոլոր դժվար հասանելի վայրերից, իրականացվում է պատուհանների, հատակի լվացում, ախտահանվում են մակերեսները՝ օգտագործելով պրոֆեսիոնալ քիմիական նյութեր և հատուկ մաքրող սարքավորումներ:
    Վերանորոգումից հետո մաքրումը ներառում է աղբահանություն, տարածքի բոլոր մակերեսների և առարկաների մաքրում, հատակների ու պատուհանների լվացում, փափուկ կահույքի քիմմաքրում և այլն:

    Մաքրման հաճախականությունը


    Կախված է աղտոտվածության աստիճանից։ Այսպես, օրինակ, ընդհանուր մաքրումն իրականացվում է շաբաթական 1-2 անգամ, օրականը՝ ամեն օր, օժանդակը՝ շաբաթական 3-4 անգամ։


    Սենյակի տեսակը


    Որքան մեծ է սենյակը, այնքան ավելի շատ աշխատանք է կատարվում, և դա արտացոլվում է արժեքի վրա: Աղտոտվածության աստիճանը նույնպես ազդում է արժեքի վրա, քանի որ որքան աղտոտված է տարածքը, այնքան ավելի շատ ժամանակ պետք է ծախսել։


    Աշխատանքի բարդության աստիճանը


    Մաքրման գները ուղղակիորեն կախված են մաքրման բարդությունից: Այսպիսով, ընդհանուր մաքրման արժեքը ավելի բարձր է, քան ամենօրյա մաքրումը, քանի որ հաշվի է առնվում ներգրավված աշխատողների թիվը, ծախսած ժամանակը և այլն: .


    Օգտագործված սարքավորումներ և քիմիական նյութեր


    Օգտագործվող արքավորումների տեսակն ու մաքրող միջոցների որակը նույնպես ազդում են մաքրման արժեքի վրա: ՔլինԼայն մաքրման ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ մաքրող միջոցներ և բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներ, բայց միևնույն ժամանակ առաջարկում է մատչելի գներ։

    ՔլինԼայնն առաջարկում է տարբեր տարածքների մաքրման ծառայությունների լայն տեսականի ունի: Դիմելով ընկերությանը՝ կարող եք վստահ լինել գերազանց արդյունքի վրա: