05/05/2015 / Մեր գործընկեր բանկերի թիվն ավելացավ ևս մեկով

Մեր գործընկեր բանկերի թիվն ավելացավ ևս մեկով

Այս տարվա ապրիլի 1-ից «Քլին Լայնի» կողմից սպասարկվող բանկերի թվին ավելացավ նաև «Արդշինբանկը»: Ընկերությունը, հաղթող ճանաչվելով «Արդշինբանկի» ՓԲԸ գլխամասային մասնաշենքի մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթում, ապրիլ ամսից ստանձնել է այդ աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Քլին Լայնը» իրականացնում է նաև «Արմսվիսբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի երևանյան և մարզային մասնաճյուղերի մաքրման ծառայությունները:
Մատուցելով բարձրորակ մաքրման ծառայություններ և ունենալով բարեխիղճ ու պրոֆեսիոնալ անձնակազմ՝ «Քլին Լայնը» վաղուց ի վեր ձեռք է բերել մեծ հեղինակություն և արժանացել է ավելի ու ավելի շատ գործընկերների ու հաճախորդների վստահությանը: Դրա ապացույցն են մեր մշտական հաճախորդներն ու երկարատև համագործակցությունները: Իրենց տարածքների ու գրասենյակների մաքրության աշխատանքները մեզ են վստահել նաև այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենը, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն, «Թումո» կենտրոնը, «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և այլ հայտնի ու հեղինակավոր կազմակերպություններ:

Մեզ գտնում են նաև` maqrman carayutyunner | maqrman tsarayutyunner | maqrman ashxatanqner | bnakaranneri maqrum | uborka բառերով: